
«Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր՝ փետրվարի 11-ին, կայացավ Սամվել Կարապետյանի կուսակցության համագումարը։
Համագումարն ընտրեց նոր նախագահ և խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ։
Վաղը՝ փետրվարի 12-ին, 13։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահաներգային համալիրում տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը»:
Աղբյուրը` Մարիաննա Ղահրամանյան