Կանադայի Բրիտանական Կոլումբիայի Թամբլեր Ռիջ ավագ դպրոցում կրակոցներ են տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ հրաձիգը, հայտնել է Կանադայի ոստիկանությունը (RCMP), փոխանցել է Global News-ը։
Դեպքի վայր ժամանելով ոստիկանությունը դպրոցի ներսում հայտնաբերել է վեց մարդու դիակ, ևս մեկ մարդ մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ CBC-ի տվյալներով՝ ևս երկու զոհ հայտնաբերվել է այն վայրում, որը ոստիկանությունը կարծում է, որ կապված է միջադեպի հետ։ RCMP-ն հայտնել է, որ կասկածյալ հրաձիգը մահացած է գտնվել ինքնավնասվածքներով։
Երկու զոհ՝ ծանր, կյանքին սպառնացող վնասվածքներով, ուղղաթիռով տեղափոխվել են հիվանդանոց։ Եվս 25 մարդ հետազոտվում է վնասվածքների համար տեղական բժշկական կենտրոնում։
Կասկածյալը նկարագրվել է որպես շագանակագույն մազերով, զգեստ հագած կին։ Տագնապի մասին հայտարարությունը չեղարկվել է Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 4:46-ին: Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ կարծում է, որ այլ կասկածյալներ չկան: Ոստիկանությունը շարունակում է զոհերի որոնումները:
