Կանադայի Թամբլեր Ռիջի միջնակարգ դպրոցում կրակոցներ են տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ հրաձիգը:
Այս մասին հայտնել է Կանադայի թագավորական ոստիկանությունը:
Դեպքի վայր ժամանելուն պես ոստիկանությունը հայտնաբերել է դպրոցում սպանված վեց մարդու մարմիններ, իսկ մեկ այլ զոհ մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: CBC-ի փոխանցմամբ՝ ևս երկու զոհ հայտնաբերվել է այն վայրում, որը ոստիկանությունը կարծում է, որ կապված է միջադեպի հետ:
Կասկածյալ հրաձիգը մահացած է գտնվել՝ ինքն իրեն պատճառված վնասվածքներով: Մոտ 25 մարդ վնասվածքների համար հետազոտվում է տեղական բժշկական կենտրոնում: