Aurora News | Կոլումբիայի նախագահը հայտնել է, որ իր դեմ մահափորձ է նախապատրաստվում

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ իր ուղղաթիռը ստիպված է եղել շեղվել մահափորձի պատճառով։

«Ես վայրէջք չեմ կատարել այնտեղ, որտեղ պետք է վայրէջք կատարեի, քանի որ մտավախություն կար, որ ուղղաթիռը, որի մեջ էին նաև իմ երեխաները, կկրակվի», – ասել է նա նախագահի վարչակազմի YouTube ալիքով հեռարձակված կառավարության նիստում։

Ըստ TASS-ի, Պետրոն պնդել է, որ «խուսափել է սպանությունից»։

«Մենք չորս ժամ թռչեցինք բաց ծովի վրայով և հասանք այնտեղ, որտեղ չէինք պլանավորել», – ասել է նա։

Leave a Comment