Ղրղզստանի անվտանգության կոմիտեի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Ղրղզստանի անվտանգության կոմիտեի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Ղրղզստանի նախագահի հրամանագրով Կամչըբեկ Տաշիևը հեռացվել է երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահի և կառավարության փոխնախագահի պաշտոններից։

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ր որոշումն ընդունվել է «պետության շահերից ելնելով»։

Միամանակ, Ժապարովը հրամանագրեր է ստորագրել անվտանգության կառուցվածքային փոփոխությունների մասին։ Սահմանային ծառայությունը դուրս է բերվել կոմիտեի կազմից և դարձել առանձին գերատեսչություն։ Իսկ 9-րդ ծառայությունը վերափոխվել է Պետական պահպանության ծառայության՝ ենթարկվելով անմիջապես նախագահին։

Ինքը՝ Տաշիևը, ներկայումս բուժում է անցնում Գերմանիայում։ Ըստ հաղորդագրությունների՝ նա իր հեռացման մասին իմացել է նախագահի հրամանագրի հրապարակումից հետո։

57-ամյա Կամչըբեկ Տաշիևը Սադիր Ժապարովի ամենամոտ դաշնակիցներից է։ 2020 թվականի հոկտեմբերին Ժապարովի իշխանության գալուց հետո Տաշիևը գլխավորել է անվտանգությա կոմիտեն և դարձել կառավարության փոխնախագահ։

Նախկինում, նախորդ նախագահների օրոք, Տաշիևը եղել է ընդդիմադիր քաղաքական գործիչ և 2010-ականներին Ժապարովի հետ միասին մեղադրվել է իշխանության զավթման փորձի գործով։ Երկուսն էլ դատավարության ընթացքում գտնվել են կալանքի տակ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment