
Հ1-ով Փաշինյանը բառացի խոստովանեց այն, ինչը օգոստոսի 8-ից հետո՝ կես տարի շարունակ ամեն կերպ քողարկում ու կեղծում էին։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թրիփփ-ի գործող պայմանները վերաբերելու են նաև Ադրբեջանի տարածքին, Փաշինյանը պատասխանում է հետևյալ՝
«Թրիփփ-ը ներդրումային ծրագիր է, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում։ Ադրբեջանում Թրիփփ չկա և, հետևաբար, ես չեմ կարող ասել, թե Ադրբեջանում ինչ է լինելու»։
Այսինքն, արդեն Փաշինյանի շուրթերով խոստովանվեց, որ Թրիփփ-ը սահմանափակվելու է ՀՀ տարածքով և վերաբերում է բացառապես ՀՀ տարածքին։
Ու այն, թե իբր Թրիփփ-ը Ադրբեջանի հետ հայելային փոխադարձության սկզբունք է ենթադրում կամ այն սահմանվելու է «փոխադարձ առավելությունների» տրամաբանությամբ, կատարյալ կեղծիք էր, որը լապշայի պես կախում էին ձեր ականջներին, սիրելի «միամիտ» հայրենակիցներ։ Իսկ իրականությունն այն է, ինչպես մի քանի անգամ նշել եմ, որ ոչ թե «փոխադարձ առավելությունների» մասին է խոսքը, այլ «փոխադարձ օգուտների», և խոսքը ոչ թե «փոխադարձության սկզբունքով» Ադրբեջանի տարածքով անցնելիս ենթադրվող հայելային «օգուտների» մասին է, այլ մեր կողմից ԱՄՆ-ին արտապատվիրակված ուղիներից ենթադրվող օգուտների։ Պարզ ասած՝ մենք ակնկալելու ենք օգուտներ, 26 տոկոսով, մեր իսկ տրամադրած ուղիներից։
Բայց դուք նույն ինքնավստահ կերպով շարունակեք ջայլամային տրամադրությունները, ինչպես դա անում էիք Ղարաբաղի հարցով։ «Դե մենք ինչ իմանայինք»-ը հա էլ կա։
Ի դեպ, բա եթե Թրիփփ-ը, իբր, զուտ ներդրումային՝ տնտեսական ծրագիր է, որը Հայաստանի տարածքով է սահմանափակվում, բա դրա հիմնադիր դրույթի տակ որպես ի՞նչ էր դրվում Ադրբեջանի նախագահի ստորագրությունը․․․ Դեմքներդ ծամածռելով բավարարվեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: