
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Հովիկ Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը։
Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել գրավը՝ 25 մլն դրամի չափով՝ համակցված վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով։
Հիշեցնենք՝ Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մեջ։