«Ծառուկյանին «արջի ծառայություն» են մատուցել»․ Հակոբ Բադալյան

«Ծառուկյանին «արջի ծառայություն» են մատուցել»․ Հակոբ Բադալյան

Ովքեր Գագիկ Ծառուկյանին խորհուրդ են տվել ընտրական մասնակցության իր պատկերացումը ներկայացնելիս «հղում» անել Նոյյան տապանի օրինակին, մեղմ ասած «արջի ծառայություն» են մատուցել նրան:

Դա շատ անհաջող օրինակ է, այն դեպքում, երբ ինքնին «Առաջարկ Հայաստանին» գաղափարը բավականին հաջողված է՝ որպես նախընտրական մասնակցության ձեւաչափային գաղափարական և բովանդակային առանցք: Երբ որևէ հաջողված մտահղացում «համեմում» են ավելորդ պատկերավորությամբ, նստվածքը լինում է ավելի դառնահամ:

Հետևաբար, կարծում եմ, որ Ծառուկյանի համար ճիշտ կլինի ընդմիշտ հրաժարվել այդօրինակ «ալեգորիայից» և հանգիստ կենտրոնանալ «Առաջարկ Հայաստանին» գաղափարի բովանդակության, դրա շուրջ իրական խոսակցության ծավալման վրա: Լավ գաղափարները չունեն ավելորդ պատկերավորությամբ համեմվելու կարիք, որովհետև այդ դեպքում համը դուրս է գալիս»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան

Leave a Comment