
Հակոբյան Հասոն հերթական անգամ հստակեցրել է, թե որն է ՔՊ-ի քաղաքական նպատակը՝ ասելով, որ իրենք չունեն «պլան բ», ուստի գնում են սահմանադրական մեծամասնության հետևից:
Սահմանադրական մեծամասնությունը ՔՊ-ին պետք է նախևառաջ Իլհամին լիարժեքորեն ծառայելու համար: Իլհամին պետք չէ պարզապես մյուսներից ավելի շատ ձայն հավաքած ՔՊ. նոր Սահմանադրության ընդունման կամ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու համար խորհրդարանը պետք է որոշման նախագիծ ընդունի, որի համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազը 2/3-ը, այսինքն՝ իշխանությունը չի կարողանա նոր Սահմանադրություն ընդունել կամ փոփոխություններ նախաձեռնել, եթե չունենա սահմանադրական մեծամասնություն:
Հայտնի է, որ նոր Սահմանադրության ընդունումն ադրբեջանական պահանջ է, և եթե Նիկոլը շեղվի այդ օրակարգից, ապա նրա ամբողջ ջանքերը հօդս կցնդեն, և «խաղաղության օրակարգը» կտապալվի, քանի որ Բաքուն ուղղակի խաղաղության համաձանագիր չի ստորագրի: Իսկ Ադրբեջանական նախապայմաններով խաղաղություն պետք է նաև Իլհամի ու Նիկոլի արևմտյան տերերին. մտադիր են տարածաշրջանը ՌԴ ազդեցությունից դուրս բերել հենց այդ բանաձևով:
Այնպես որ՝ հասոներն առաջիկա ընտրություններում լիովին ազատ են լինելու՝ «պաշտպանելու հայկական ժողովրդավարությունը», ու կասկած չկա, որ Վենսի՝ արդեն ավարտված հայաստանյան այցը նաև այդ մասին էր. Նիկոլն ընկել է նրա ոտքերն ու ընտրակեղծարարությունների թույլտվություն աղերսել, որ ինչ թիվ էլ նկարեն, Արևմուտքը հասոներին որպես իշխանություն ճանաչի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: