Կոռուպցիան աճում է ամբողջ աշխարհում. Transparency International

Կոռուպցիան աճում է ամբողջ աշխարհում. Transparency International

Transparency International-ը հրապարակել է իր ամենամյա կոռուպցիայի ընկալման ինդեքսը 2025 թվականի համար: Ինչպես նախորդ տարի, առաջին չորս բարվոք տեղերը զբաղեցնում են Դանիան (100-ից 89 միավոր), Ֆինլանդիան (88), Սինգապուրը (84) և Նոր Զելանդիան (81): Ամենաքիչ կոռուպցիա ունեցող երկրների առաջին հնգյակում միակ նորեկը եղել է Նորվեգիան՝ 81 միավորով: 

Ընդհանուր առմամբ, ինդեքսը կազմողները նշում են, որ կոռուպցիան աճում է ամբողջ աշխարհում, նույնիսկ՝ այն ժողովրդավարական երկրներում, որոնք ավանդաբար արդյունավետ են եղել դրա դեմ պայքարում:

«Այս միտումը ազդել է այնպիսի երկրների վրա, ինչպիսիք են Միացյալ Նահանգները (64), Կանադան (75) և Նոր Զելանդիան (81), ինչպես նաև՝ տարբեր եվրոպական երկրների, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը (70), Ֆրանսիան (66) և Շվեդիան (80)», – հայտնել են հետազոտողները։

Հայաստանի ԿԸՀ 2025թ. արժեքը նախորդ տարվա համեմատ նվազել է մեկ միավորով՝ իջնելով 46-ի։   

182 երկիր ներառող դասակարգման աղյուսակում Հայաստանը Քուվեյթի, Չեռնոգորիայի, Նամիբիայի և Սենեգալի հետ կիսում է 65-69-րդ տեղերը:

Հայաստանի ԿԸՀ-ն գերազանցում է հարևան (բացի Վրաստանից) և ԵԱՏՄ երկրների 2025թ․ ԿԸՀ արժեքները։ 

Leave a Comment