Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված ապօրինի քրեական գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վերջնական որոշում կայացնելու համար։
Բաքվի ռազմական դատարանի նիստում նախարարների կաբինետի աշխատակազմի ղեկավար Ռուֆատ Մամեդովը, որպես տուժող կողմ, հանդես գալով ադրբեջանական պետության անունից, հայտարարել է, որ համաձայն է մեղադրող կողմի ներկայացրած բոլոր ապացույցների և փաստերի հետ։
Այսպես կոչված զոհերի իրավահաջորդները դիմել են դատարան՝ Վարդանյանին ցմահ ազատազրկման դատապարտելու համար։ Ռուբեն Վարդանյանը ինքը խնդրել է հանդիպում իր փաստաբանի հետ, որից հետո հայտարարվել է ընդմիջում։ Դատավարությունը կվերսկսվի ընդմիջումից հետո։