Հայաստանն ու Արցախը՝ չիպերի դիմաց



Վստահեցնելով, թե Հայաստանն այսօր գտնվում է աշխարհի առաջատար երկրների լիգայում՝ ՔՊ-ական «Լամա Ռուբոն» ուրախությամբ արձանագրել է, որ ԱՄՆ-ն թույլատրել է գերհզոր չիպերի ներկրումը Հայաստան՝ միաժամանակ հստակեցնելով՝ որն է դրա գինը: «Ինչո՞ւ մենք ունենք էդ հնարավորությունը: Որովհետև մենք առաջ ենք գնացել մեր խաղաղության օրակարգով: Որովհետև երբ որ ամեն անգամ մեզ մեր ընդդիմադիր գործընկերները, չգիտեմ, հարգարժան լրագրողներ և այլ անձինք ամեն կետում ասում են՝ դուք սխալ եք անում, մեզ անվանել են դավաճան, չգիտեմ, սրիկա և այլն և այլն, մենք անխոնջ այդ քննադատությունների և երբեմն վիրավորանքների տարափի տակ հասկացել ենք,որ միակ ճանապարհը՝ մեր երկրի ապագան երաշխավորելու, սա է»:

Ռուբինյան Ռուբիկի ոգևորությունը յորահատուկ երանգ է ձեռք բերում Վենսի խոսքի սխալ թարգմանության ու դրա հետևանքով ի հայտ եկած իրականության ֆոնին: Երևի Ռուբոյին էլ է թվացել, թե Վենսը 9 մլրդ դոլարի ներդրման խոստում է Նիկոլին տվել…

Բայց հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է այն գինը, որը Հայաստանը վճարել է ամերիկյան չիպերի դիմաց, եթե անգամ հնչած խոստումներն իրականություն դառնան: Գինը հստակ է՝ «իրական» հորջորջվող Հայաստանը, որը հենց հիմա Նիկոլը կառուցում է՝ քանդելով երկրի հիմքերը: ԱՄՆ-ն առանց Թուրքիայի բարեհաճության այստեղ ոչինչ չի անում, ու մինչև Թուրքիան չստացավ Հայաստանը, ոչ մի լուրջ ներդրում այստեղ Արևմուտքը չարեց: Գինն Արցախն էր, որ Նիկոլը վճարեց, որպեսզի իրեն ազատի ռուսական թոկից, որպեսզի Հայաստանում ինչ-որ մեկը չիպերով փիառվի, որպեսզի Ադրբեջանը վերածվի տարածաշրջանային էներգետիկ հաբի:

Հիմա հասկանալի է, չէ՞, թե ինչու Նիոլը 2020-ի պատերազմի ժամանակ Պուտինին մերժեց ու պատերազմը կեսից չկանգնեցրեց. ուզում չիպերի գործ անել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment