Բաքվում ձերբակալվածների մասին, անշուշտ, խոսք կլինի․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ավարտել է հայաստանյան այցը և մեկնում է Ադրբեջան։ Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ պատրաստվում է Իլհամ Ալիևի հետ խոսել Բաքվում ձերբակալվածների մասին։

«Մենք վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ լավ հարաբերություններ ունենք։ Տարբեր հարցեր կբարձրացվեն Բաքվում։ Կարծում եմ՝ հաջողությամբ կշարունակենք հայերի ու ադրբեջանցիների հետ աշխատանքը»,- նշել է փոխնախագահը։

Leave a Comment