Ալենը չունի  այնպիսի պատասխան, որը պարզերես կաներ իրեն ու ՔՊ-ին



Ալենը փախչել է հարցից՝ զղջում չկա՞, որ ընդամենը «հետույք» բառի համար Նարեկ Սամսոնյանը փակի տակ է, հացադուլ է անում ու վիրահատվել է՝ լուրջ խնդիրներ ունենալով բանտային կյանքից հետո: «Ավարտվել ա ասուլիսը»,-դիմելով լրագրողին՝ հայտարարել է Ալենն ու գնացել:


Փախչելով հարցից՝ Ալենը փախել է անձնական ու քաղաքական պատասխանատվությունից: Չմոռանանք, որ հենց նրա թեթև ձեռքով է, որ Սաղաթելյանն ու Սամսոնյանն այսօր հայտնվել են անազատության մեջ՝ ի ցույց դնելով այս իշխանությունների իրական դեմքը: 


Ակնհայտորեն Ալենը չունի  իրավիճակի վերաբերյալ  այնպիսի պատասխան, որը պարզերես կաներ իրեն ու իր քաղաքական ուժին. Նարեկ Սամսոնյանի այսօրվա վիճակը ցույց  է տալիս, թե ինչպես կարող է մեկ պաշտոնյայի քմահաճույքը խեղել մարդու կյանքը։ Մինչդեռ իշխանության գալիս Նիկոլը ներկայանում էր լոկ որպես 3 մլն վարչապետներից մեկը:


Իրականում նման վարքով Ալենն ի ցույց է դրել ՔՊ-ի թուլությունը մի դեպքում, երբ Նիկոլն ու մանկլավիկները խոստանում են սպասվող ընտրություններում ավելի շատ ձայն հավաքել, քան 2021-ին էին կարողացել կորզել:

«Мечтать не вредно»…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment