Ուղղաթիռի կործանում Լիբիայում. կան զոհեր


Միջազգային


Լիբիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանման հետևանքով, որը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Մաատեն ալ-Սարրա ռազմական բազայի մոտ, զոհվել է առնվազն հինգ մարդ։

Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Ըստ հաղորդագրության, ուղղաթիռը կատարում էր մարդասիրական առաքելություն:

Զոհերի թվում են լիբիացի զինվորականներ և բժշկական անձնակազմ, ինչպես նաև երկու օտարերկրյա զինվորականներ, որոնք բժշկական տարհանման խմբի անդամներ էին։

Իշխանությունները հետաքննություն են սկսել՝ ուղղաթիռի կործանման պատճառը պարզելու համար։ Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ միջադեպը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով։


Leave a Comment