Չինաստանը փետրվարի 10-12-ը նախատեսում է Հարավչինական ծովում իրականացնել հրթիռի վայրէջք ջրի վրա․ այդ մասին նշվում է ՉԺՀ-ի ծովային անվտանգության ապահովման վարչության հայտարարության մեջ։
«2026 թվականի փետրվարի 10-ից մինչև 2026 թվականի փետրվարի 12-ը՝ ստորև նշված չորս կետերով սահմանափակված տարածքում, կանցկացվեն հրթիռի ծովային վերադարձի աշխատանքներ», — ասված է հայտարարության մեջ։
Գերատեսչությունը հրապարակել է նշված տարածքի աշխարհագրական կոորդինատները, որոնց մուտքը տվյալ ժամանակահատվածում արգելված է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։