10 փետրվարի 2026 – 10:38 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ավարտին իր ամփոփիչ հայտարարության մեջ ասել է, որ ԱՄՆ-ն 11 միլիոն դոլար արժողությամբ հետախուզական և անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաներ կվաճառի ՀՀ-ին:
«Ես նաև շատ ուրախ էի վարչապետի հետ ընդամենը մի քանի րոպե առաջ տեսնելու նոր անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները, որոնք մենք կվաճառենք Հայաստանին։ Այո, նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղությունն ապահովելու լավագույն միջոցն իրական զսպման գործիքներ ունենալու մեջ է, իսկ իրական զսպման գործիքներ ունենալու լավագույն միջոցն աշխարհի լավագույն ռազմական տեխնոլոգիաների օգտագործումն է, և Միացյալ Նահանգներն ունի դա։
Եվ առաջին անգամ մենք հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին՝ 11 միլիոն դոլար արժողությամբ հետախուզական և անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները հայերին և մեր լավ ընկեր պարոն վարչապետին։ Նա դա օգտագործելու է իր երկիրը պաշտպանելու և մեր կողմից ստեղծվող խաղաղության տևականությունն ապահովելու համար։ Դա Միացյալ Նահանգների համար նշանակում է ավելի շատ աշխատատեղեր և ավելի շատ ներդրումներ մեր սեփական պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում»,-ասել է Վենսը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Մինչ հայտարարությունը ՀՀ վարչապետին և ԱՄՆ փոխնախագահին են ներկայացվելՀայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի հնարավորությունները։
Ինչպես ԱՄՆ փոխնախագահՋեյմս Դի Վենսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Նիկոլ Փաշինյանը,ձեռքբերումը նշանակալի առաջընթաց է հայ-ամերիկյան ռազմական և պաշտպանական գործընկերության ասպարեզում։
«Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով, և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը»,- նշեl 1 Փաշինյանը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել է ԱՄՆ-ից ներմուծված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի լուսանկարը:
Նա գրել է․ «Հայաստան-ԱՄՆ պաշտպանական համագործակցության նոր փուլի մեկնարկը, ինչի համար շնորհակալ ենք ԱՄՆ գործընկերներին: V-BAT հետախուզական ԱԹՍ-ը՝ Հայաստանում»:
Վենսը ՀՀ է ժամանել փետրվարի 9-ին կնոջ և երեխաների հետ: Երևանից նա կմեկնի Բաքու: