ՔՊ-ն ԿԲ նախագահի պաշտոնում կառաջադրի Մարտին Գալստյանին

ՔՊ-ն ԿԲ նախագահի պաշտոնում կառաջադրի Մարտին Գալստյանին

9 փետրվարի 2026 – 18:40 AMT

PanARMENIAN.Net – «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում կառաջադրի Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ:

Քննարկվել են փետրվարի 10-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:

Խմբակցությունը որոշում է կայացրել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել Մարտին Գալստյանի թեկնածությունը»,-ասվում է գրառման մեջ:

Leave a Comment