9 փետրվարի 2026 – 16:52 AMT
PanARMENIAN.Net – Փետրվարի 9-ին, ժամը 11։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել Մաստարայի հարակից հատվածում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Նշվել էր, որ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ճանապարհի 83-րդ կիլոմետրին բախվել են VAZ-2107, Ford Transit, Suzuki, Mitsubishi, Toyota, Land Rover և երկու KrAZ մակնիշների մեքենաներ։ Վթարի հետևանքով մեկ անձ տուժել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարներն իրականացրել են Land Rover մակնիշի մեքենայի հոսանքազրկում։