Սուպերբոուլի ընթացքում հանրությանն անակնկալ ներկայացվել է ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերի նոր նախագծի՝ «Քլիֆ Բութի արկածները» (The Adventures of Cliff Booth) ֆիլմի առաջին թիզերը։ Այս կինոնկարը հանդիսանում է Քվենտին Տարանտինոյի 2019 թվականի հանրահայտ «Մի անգամ Հոլիվուդում» (Once Upon a Time in Hollywood) ֆիլմի յուրօրինակ և անսպասելի շարունակությունը։
Թեև բնօրինակի սցենարի հեղինակն ու ոգեշնչողը Քվենտին Տարանտինոն է, նոր նախագծի ռեժիսորական ղեկը ստանձնել է Դեյվիդ Ֆինչերը, ինչը մեծ իրարանցում է առաջացրել կինոսերների շրջանում։
Ֆիլմում իր օսկարակիր դերին է վերադառնում Բրեդ Փիթը՝ մարմնավորելով անվախ հնարքների վարպետ Քլիֆ Բութին։ Նշենք նաև, որ ֆիլում նկարահանվել է նաև ամերիկահայ հայտնի դերասան Կարեն Կարագուլյանը։
Գործողությունները ծավալվում են 1970-ականների վերջին՝ նախորդ ֆիլմի իրադարձություններից մոտ ութ տարի անց։ Թիզերը հուշում է, որ Ֆինչերը վարպետորեն միահյուսել է Տարանտինոյի ոճն ու Հոլիվուդի պատմության հանդեպ ունեցած սերը իրեն բնորոշ տեսողական ճշգրտությաբ։
Չնայած սյուժեի մանրամասները դեռևս գաղտնի են պահվում, տեսանյութից պարզ է դառնում, որ Քլիֆ Բութը հայտնվելու է նոր արկածների և վտանգավոր իրավիճակների կենտրոնում, որոնք հիշեցնում են 70-ականների «գրայնդհաուս» ոճի կինոնկարները։ Ֆիլմի հստակ թողարկման ամսաթիվը դեռևս չի հայտարարվել, սակայն սպասվում է, որ այն մեծ էկրաններ կբարձրանա արդեն այս տարվա ընթացքում։
