7 փետրվարի 2026 – 14:08 AMT
PanARMENIAN.Net – Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն հաստատել է, որ Նիպահ վիրուսի տարածման հավանականությունը միջազգային մակարդակում գնահատվում է որպես ցածր։
«Ռիսկը, որ հիվանդությունը կտարածվի աշխարհում, գնահատվում է որպես ցածր», – նշված է ԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 3-ին Բանգլադեշի իշխանությունները տեղեկացրել են ԱՀԿ-ին Նիպահ վիրուսով վարակված 40-50 տարեկան կնոջ դեպքի մասին, ում տարիքը կազմել է 40-50։ Նա հոսպիտալացվել է հունվարի 28-ին և մահացել նույն օրը։ Հաղորդվում է, որ նրա հետ շփված բոլոր անձինք գտնվում են մասնագետների հսկողության տակ։
Հունվարի կեսերին Հնդկաստանի Արևմտյան Բենգալի նահանգի իշխանությունները հայտնել են մի քանի վարակման դեպքի մասին՝ բժշկական անձնակազմի շրջանում։ Այս տեղեկատվության ֆոնին մի շարք ասիական երկրներ, ներառյալ Վիետնամը, Սինգապուրը և Ինդոնեզիան, հայտարարել են համաճարակաբանական հսկողության ուժեղացման մասին։
ԱՀԿ-ն Նիպահը դասում է աշխարհի ամենավտանգավոր վիրուսների շարքին։ Այս պահին դրա դեմ չկան որևէ դեղամիջոցներ կամ պատվաստանյութեր։ Վիրուսը կարող է առաջացնել էնցեֆալոպաթիա՝ ուղեղային բջիջների վնասում և ոչնչացում։ Կազմակերպության տվյալներով՝ մահացության մակարդակը կազմում է 40-ից մինչև 75 տոկոս։