Radar Armenia-ի արձագանքը Civilnet-ին | Radar Armenia

Radar Armenia-ի արձագանքը Civilnet-ին

Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հայտարարությունը կաթողիկոսի կողմից եկեղեցու պաշտոնական անունը փոխելու մասին Facebook-ում ենթարկվել է գրաքննության Civilnet-ի ձեռամբ։ Վերջինիս նախաձեռնությամբ Facebook-ը սահմանափակել է Radar Armenia-ի տվյալ նյութի տարածումը՝ ռիսկի տակ դնելով նաև մեր էջը։ Այս ԶԼՄ-ն փաստացի՝

գրաքննության է ենթարկում մեկ այլ ԶԼՄ-ի,
սահմանափակում է գործչի ազատ արտահայտվելու և սեփական կարծիքը ներկայացնելու իրավունքը,
հանդես գալով «ճշմարտության դատարանի» դիրքից՝ որոշում է, թե որտեղ, ինչ և ինչպես պետք է գրվի։

Radar Armenia-ի խնդրո առարկա նյութը եպիսկոպոսի խոսքի ուղիղ ներկայացումն է՝ առանց միջամտության։ Ինչը առավել լրջացնում է Civilnet-ի կողմից նման միջամտության փաստը։

Ստացվում է՝ սույն ԶԼՄ-ն հանդես է գալիս քաղաքական դիրքավորմամբ և փաստերի ստուգման անվան տակ այլ ԶԼՄ-ի եթերում սահմանափակում կոնկրետ գործչի ազատ խոսքը։ Սա բացարձակ անընդունելի վարք է՝ Meta-ից ստացած լիազորությունը և սեփական ազատությունն այլոց հաշվին չարաշահելու հստակ դիտավորությամբ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment