Դուբայում ձերբակալվել է Ալեքսեևի դեմ մահափորձ կատարած անձը

Դուբայում ձերբակալվել է Ալեքսեևի դեմ մահափորձ կատարած անձը

Դուբայում ձերբակալվել և Ռուսաստանին է հանձնվել Մոսկվայում գեներալ-լեյտենանտ Ալեքսեևի դեմ մահափորձ կատարած անձը։

Գործողությանը աջակցություն են ցուցաբերել ԱՄԷ-ի հատուկ ծառայությունները, հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը։ Բացահայտվել են նաև հանցագործության երկու մեղսակիցներ։ Երկուսն էլ Ռուսաստանի քաղաքացիներ են։ 66-ամյա տղամարդը ձերբակալվել է Մոսկվայում, իսկ 54-ամյա կինը հասցրել է մեկնել Ուկրաինա։

Հանցագործության կազմակերպիչների որոնումները շարունակվում են։

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին Մոսկվայում մահափորձ էր կատարվել ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության  վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի նկատմամբ։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment