
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանին տևական ժամանակ հրադադար է, սակայն շարունակում ենք խաղաղ պայմաններում զոհեր ունենալ։ Փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին:
Փետրվարի 5-ին Նուբարաշենում գտնվող պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքից խմբակային դաժան ծեծի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվում Նուբարաշենի զորամասի պայմանագրային զինծառայող։ Մինչ նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը շարունակում է զբաղվել կուսակցական գործերով, իրեն ու նախարարության բարձր պաշտոնյաներին ճոխ պարգևավճարներ է բաժանում, բանակում զոհերի թիվն ավելանում է»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան