ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը ևս Վենսի հետ կայցելի Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը ևս Վենսի հետ կայցելի Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը ևս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ այցելելու է Հայաստան և Ադրբեջան փետրվարի 9-11-ը, հայտնում է Պետդեպարտամենտը:

Պետդեպից նշվում է, որ նրա այցը Հայաստան և Ադրբեջան կնպաստի նախագահ Թրամփի խաղաղ ջանքերին և TRIPP-ի («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») առաջխաղացմանը:

Leave a Comment