Ղազախստանի Սահմանադրական հանձնաժողովը նոր սահմանադրության նախագիծը լրացրել է տենգեն որպես ազգային արժույթ սահմանող կետով։ Այս մասին հայտարարել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ Բաքիթ Նուրմուխանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Տենգե թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է Ղազախստանի Հանրապետությանը», – ասել է նա։
2025 թվականի սեպտեմբերի 8-ին Ղազախստանի ժողովրդին ուղղված իր ամենամյա ուղերձում նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախաձեռնել էր ներկայիս երկպալատ խորհրդարանը միապալատ խորհրդարանի վերափոխելը։ Նա ընդգծել է հարցի մանրամասն քննարկման անհրաժեշտությունը՝ նշելով, որ «հաշվի առնելով բարեփոխման արտակարգ բնույթը, քննարկումը կտևի առնվազն մեկ տարի, որից հետո 2027 թվականին կարող է անցկացվել ազգային հանրաքվե»։
Նա ստեղծել է սահմանադրական հանձնաժողով, որը եզրակացրեց, որ գործող սահմանադրության ավելի քան 80%-ը փոփոխվել է, և պետք է ընդունվի նորը։ Ղազախստանի գործող սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականին։ Ավելի քան 30 տարվա ընթացքում այն մի քանի անգամ զգալիորեն փոփոխվել է։ Այս նպատակով վերջին հանրաքվեն անցկացվել է 2022 թվականին։
