Գագոն այնքան տխմար է, որ կարծում է, թե աշխարհի հզորագույն գերտերություններից մեկում չեն տեսնում եկեղեցու հետ տեղի ունեցողի խորքն ու չեն արձանագրում այն, որ «ժողովրդավարության» քողի տակ Նիկոլն աշխարհաքաղաքական պատվեր է իրականացնում՝ ուղղված ոչ միայն հայ ժողվորդի, այլև ՌԴ-ի դեմ:
Երբ իշխանական քարոզչամեքենան կամ հենց անձամբ Նիկոլը տևական ժամանակ Վեհափառին և բարձրաստիճան հոգևորականներին պիտակավորում է որպես КГБ-ի գործակալներ, որոնցից պետք է ամեն գնով ազատվել, խնդիրն ուղիղ կերպով կապվում է Ռուսաստանի Դաշնության հետ։ Հետևաբար՝ ՌԴ-ն ուզած-չուզած պետք է տեսակետ հայտնի, հայտարարոթյուն անի, պարզաբանում պահանջի կամ տա. Մոսկվայի արձագանքն իշխանության հրահրած քայքայիչ դիսկուրսի բնական պատասխանն է։ Բա ի՞նչ անեին, լուռ նստեին ու աչքերը ճպճպացնեի՞ն…
Ինչ վերաբերում է եկեղեցական ժողովրդավարությանը, ապա ով-ով, բայց ՔՊ-ն չունի իրավունք՝ անգամ «ժողովրդավարություն» բառն արտասանելու՝ է՛լ չասած այն մասին, որ Գագոն չէ, որ պետք է քննության առնի 1999-ի կաթողիկոսական ընտրությունների հարցը. ավելի լավ է՝ մտածի, ինչ է անելու, որ իշխանափոխությունից հետո «կարցերում» չհայտնվի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: