Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա, Թեհրանը կպատասխանի Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների վրա հարվածներով։
«Մենք ամերիկյան տարածքի վրա հարձակվելու հնարավորություն չունենք. եթե Վաշինգտոնը հարձակվի մեզ վրա, մենք կհարձակվենք նրա ռազմաբազաների վրա տարածաշրջանում»,- ասել է նա Արաղչին։
Նրա խոսքով՝ սա հարևան երկրների վրա հարձակում չի նշանակում։
«Մենք հարձակվում ենք ամերիկյան բազաների վրա այն երկրներում, որտեղ դրանք գտնվում են»,- ավելացրել է նա։
