7 փետրվարի 2026 – 10:22 AMT
PanARMENIAN.Net – Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է 2026 թվականի հունվարի 27-ից մինչև փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում մթնոլորտային օդի գնահատման տվյալները։
Փոշու խտությունը մի շարք տարածքներում արձանագրվել է սահմանված թույլատրելի նորմայից բարձր․
- Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում,
- Արաբկիրում՝ հունվարի 28-ին, 30-ին, 31-ին և փետրվարի 2-ին,
- Նոր Նորքում՝ փետրվարի 1-ին։
Շենգավիթ վարչական շրջանում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի մակարդակը։
Օդում արձանագրված ծծմբի և ազոտի երկօքսիդների քանակությունը թույլատրելի կոնցենտրացիան չի անցել։