Ինքնասպանության փորձ կատարած 24-ամյա աղջկա կյանքը փրկվել է

Փետրվարի 6-ին Արթիկ քաղաքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը։

Shamshyan.comի հաղորդմամբ, տարածք ժամանած Արթիկի փրկարարներին, պարեկներին ու Շիրակի մարզի քրեական ոստիկաններին հաջողվել է փրկել 24-ամյա աղջկա կյանքը, ում տեղում Արթիկի հիվանդանոցի բժիշկները նախ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել ոստիկանության Արթիկի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի բաժնում փաստաթղթեր են նախապատրաստվում։

Leave a Comment