Ինչու է Պուգաչովան՝ ապրելով Կիպրոսում, հազվադեպ դուրս գալիս հասարակության մեջ ·

Կիպրոսի ռուս ռելոկանտ բնակիչները քննարկում են, թե ինչու է ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան, ով տեւական ժամանակ է ապրում է այնտեղ, սկսել է քիչ դուրս գալ հասարակության մեջ։

Համաձայն շրջանառվող տեսակետների, Պուգաչովան ամենայն հավանականությամբ ունի առողջական խնդիրներ կամ էլ որոշել է ավելի փակ կյանք վարել։ Շատերը նշել են, որ եթե Պուգաչովան առողջական խնդիրներ ունենար, հաստատ չէր մնա Կիպրոսում, քանի որ կղզում առողջապահության համակարգի վիճակը այնքան էլ լավ չէ։

Ոմանք էլ նշում են, որ Ալլա Բորիսովնային երբ վերջին անգամ տեսել են, նա ունեցել է հոգնած ու անտրամադիր տեսք, կարծես ուզեցել է ասել՝ «ինձ հանգիստ թողեք խնդրում եմ»։

Քննարկումներում նաեւ այն կարծիքն են հայտնել, որ Պուգաչովան հասկանում է, որ նախկին կյանքին այլեւս վերադարձ չկա, իսկ ապագան անորոշ է ու դա է իրեն հոգեպես ճնշում, ինչի պատճառով էլ որոշել է փակվել մարդկանցից։

Leave a Comment