թե Սրբազանը սխալ է՝ թող դա ապացուցվի բաց, փաստարկված ու արդար քննությամբ, ոչ թե դատարկամիտ հայտարարություններով

Կաթողիկոսի
անձնական իրավաբան Արա Զոհրաբյանի հայտարարությունները Գևորգ Սրբազանի վերաբերյալ.
պիտակավորում, եւ ոչ թե փաստարկ:Այս մասին հայտնում են ՀԱԵ Բարենորոգման էջից։

 

«Կեղծ տեղեկություն» ասելը հեշտ է, բայց որտե՞ղ են
փաստերը, որտե՞ղ են հրապարակված նյութերը, որտե՞ղ է բաց կանոնական քննությունը։
Առանց դրանց՝ այդ մեղադրանքները մնում են պարզապես քարոզչական ձևակերպումներ։

 

Նա «ինքն է հերքում» թեզը նույնպես մանիպուլատիվ է, որը
փաստում է Սրբազանի խոսքերի անհերքելիությունը, քանզի ճշմարիտ են։

 

Ամենից հակասականն էլ «հայրաբար վերաբերմունք»
ձևակերպումն է
եթե վերաբերմունքը հայրական էր, ապա ինչո՞ւ եղավ հետկանչ,
սահմանափակումներ և կարգալուծություն՝ ի պատասխան կանոնական արդար պահանջի։

 

Այսպիսով փորձ է արվում հանրային դաշտը լցնել
պիտակավորումներով եւ մոլորեցնող խոսույթով։

 

Ճշմարտությունը քննությունից չի վախենում։ Եթե Սրբազանը
սխալ է՝ թող դա ապացուցվի բաց, փաստարկված ու արդար քննությամբ, ոչ թե դատարկամիտ
հայտարարություններով։

Leave a Comment