2018 թվականին Ռուսաստանը գաղտնի գնացքներ է ուղարկել Իրան՝ միլիարդավոր դոլարներ տեղափոխելու համար


Միջազգային


2018 թվականին Ռուսաստանի Промсвязьбанк-ը  Իրան է փոխանցել մոտ 2.5 միլիարդ դոլար կանխիկ գումար՝ ընդամենը չորս ամսվա ընթացքում ուղարկելով գրեթե հինգ տոննա թղթադրամներ 34 առաքմամբ՝ յուրաքանչյուրը 57-115 միլիոն դոլար։

Դրամական առաքումները սկսվել են այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները դաժանորեն ճնշել են 2018 թվականի բողոքի ալիքը։ Բանկի ռաջին առաքումը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսի 13-ին՝ Թրամփի կողմից պատժամիջոցների մասին հրամանագիրը ստորագրելուց մեկ շաբաթ անց։ Առաջին առաքումը գնահատվում էր 57.3 միլիոն դոլար։

Գումարը, ըստ երևույթին, գնացքով տեղափոխվել է Աստրախանի նավահանգիստ, այնուհետև Կասպից ծովով Ամիրաբադի նավահանգիստ, ապա գնացքով՝ Թեհրան։

2017 թվականին բանկը ղեկավարում է Պյոտր Ֆրադկովը՝ Ռուսաստանի հետախուզության նախկին ղեկավարի որդին։ Կանխիկ առաքումները կարող են օգտագործվել ռազմական տեխնիկա գնելու կամ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին աջակցելու համար՝ շրջանցելով ավանդական բանկային մեխանիզմները, այդ թվում՝ SWIFT-ը։

2022 թվականից ի վեր ռուս-իրանական հարաբերությունները ամրապնդվել են։ Թեհրանը Ռուսաստանին մատակարարում է «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր և «Ֆաթահ-360» հրթիռներ, իսկ ռազմական համագործակցությունն ու տեխնոլոգիական փոխանակումները ընդլայնվում են։


Leave a Comment