Ուիտկոֆը և Քուշները ևս Օմանում են

Ուիտկոֆը և Քուշները ևս Օմանում են

Օմանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ։ Հայտարարությունից պարզ է դառնում, որ կողմերն արդեն ժամանել են բանակցությունների վայր և նախապատրաստվում են։ 

Առավոտյան արդեն հայտնել էինք, որ Մասկատ է ժամանել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Օմանի սուլթանության հովանու ներքո, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շրջանակներում, այսօր առավոտյան արտգործնախարար պարոն Բադր բին Համադ Ալ Բուսաիդին առանձին խորհրդակցություններ է անցկացրել Իրանի պատվիրակության հետ՝ Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, ինչպես նաև, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների գլխավորությամբ, ԱՄՆ պատվիրակության հետ։

Այս խորհրդակցությունները կենտրոնացած էին դիվանագիտական ​​և տեխնիկական բանակցությունների վերսկսման համար բարենպաստ պայմանների ստեղծման վրա», – նշվել է հաղորդագրության մեջ։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment