Մոսկվայում մահափորձ է կատարվել ՌԴ ՊՆ գեներալ-լեյտենանտի դեմ – Armenia Today

Մոսկվայում անհայտ անձը մահափորձ է կատարել Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի նկատմամբ, նա հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է Interfax-ը  հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնյային:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

ՔԿ-ից նշել են, որ փետրվարի 6-ին Մոսկվայի Վոլոկոլամսկոյե մայրուղու վրա գտնվող բնակելի շենքում ինքնությունը դեռևս անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել գեներալի ուղղությամբ և փախուստի դիմել դեպքի վայրից:

Ներկայումս մայրաքաղաքի քննչական կոմիտեի քննիչներն ու քրեագետներն աշխատում են դեպքի վայրում, ուսումնասիրվում են տեսախցիկների տեսագրությունները, հարցաքննվում են տեղի ունեցածի ականատեսները:

Leave a Comment