Արաղչին ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ հայտնել է, որ Իրանը հանձնառու է դիվանագիտությանը




Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մասկատում ԱՄՆ-ի հետ կայանալիք բանակցություններից առաջ հայտնել է դիվանագիտությանն իր երկրի հանձնառության մասին՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ երկիրը պաշտպանում է իր իրավունքները։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա համապատասխան գրառում է արել X հարթակում։


«Իրանը դիվանագիտական ​​բանակցություններին ներգրավվում է բաց աչքերով և անցյալ տարվա իրադարձությունների ամուր հիշողությամբ։ Մենք գործում ենք բարի կամքով և վճռականորեն պաշտպանում ենք մեր իրավունքները։ Պարտավորությունները պետք է կատարվեն։ Հավասար իրավունքները, փոխադարձ հարգանքը և փոխադարձ շահերը հռետորաբանություն չեն, այլ անհրաժեշտություն և երկարատև համաձայնագրի հիմք», – գրել է նախարարը։


Օմանում փետրվարի 6-ին նախատեսված բանակցություններում Իրանի պատվիրակությունը գլխավորում է Աբբաս Արաղչին, ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։


 


 


Leave a Comment