ԱՄՆ-ից Հայաստան օրերս երկու շաբաթով մեծ պատվիրակություն է ժամանել՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը նախապատրաստելու համար, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նրանց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մի ամբողջ հարկաբաժին են հատկացրել՝ տասնյակ սենյակներով, որտեղ կահույքից թողել են միայն սեղան-աթոռներ, իսկ մնացածը տարել են։ Հյուրանոցի աշխատակիցներին արգելվել է այդ հարկում գտնվել։ ԱՄՆ պատվիրակության անդամների գիշերակացը հյուրանոցի մեկ այլ հատվածում են կազմակերպել, նշել է լրատվականը։
Հիշեցնենք, որ Վենսը Երևան է ժամանելու փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը մեկնելու է Բաքու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 24-ին հայտնել էր, որ Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ խաղաղության նախաձեռնություններն ամրապնդելու և TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծն առաջ մղելու համար։
