Դավիթ Խաչատրյանը դարձել է մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Բուլղարիայի Բուրգաս քաղաքում մեկնարկած մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 10մ օդամղիչ հրացան մինչև 16 տարեկան տղաների պայքարում Խաչատրյանը 414,7 միավոր արդյունքով նվաճել է ոսկե մեդալ։
Նա գերազանցել է նաև Եվրոպայի ռեկորդը։
