Աբու Դաբիում եռակողմ հանդիպումները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա․ Ուիթքոֆ



Ռուսաստանի և ԱՄՆ զինվորականների միջև բարձր մակարդակի ռազմական հաղորդակցությունները կարևոր են խաղաղության հասնելու և պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը։



Նա նշել է, որ Աբու Դաբիում եռակողմ հանդիպումները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա։


ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ուկրաինան կշարունակեն խորհրդակցությունները առաջիկա շաբաթներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment