Ուկրաինայի ԶՈւ որոշ ստորաբաժանումներ, որոնք չեն գրանցել իրենց Starlink տերմինալները «սպիտակ ցուցակում», փետրվարի 5–ին՝ չորեքշաբթի, բախվել են աշխատանքի խնդիրների։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը։
«Մեր զորքերում պարզվել է, որ խնդիրներ են առաջացել նրանց մոտ, ովքեր օպերատիվ կերպով չեն ներկայացրել Starlink–ի մասնավոր տերմինալների ցուցակները։
Սպասարկման գործընթացը շարունակվում է», – գրել է նա իր Telegram-ալիքում։
Փետրվարի 4-ի երեկոյան որոշ ԶՈւ–ին մոտ կանգնած բլոգերները արդեն տեղեկացրել էին Starlink–ի հետ կապված խնդիրների մասին։