ՔՊ-ական Ցիրունյան Հայկոյի համար աբսուրդը լրիվ սովորական է



Պատասխանելով հարցին՝ արդյոք Նիկոլի «ՎարչաԲենդը» ժողովրդին չի՞ զայրացնում, ՔՊ-ական Ցիրունյան Հայկոն ասել է.«Միգուցե կլինեն մարդիկ, ում որ բարկացնում է, բայց մեծամասնության համար պետք է որ սովորական դիտվի»: Միաժամանակ նա վստահեցրել է, թե Նիկոլի «ուդառնիկ» խփելը չի արվում խաղաղությունը փաստելու նպատակով, քանզի այն արդեն փաստ է:

Փաստն այն է, որ ոչ թե խաղաղություն է, այլ Իլհամը Նիկոլին լիակատար կապիտուլյացիայի է ենթակել՝ սարքելով իր անձնական օգտագործման հարիֆը: ՔՊ-ում կարծում են՝ գեղեցիկ բառերի քողի տակ կհաջողվի քողարկել այն դառն իրականությունը, որի կերտման հարցում ուղղակի անուրանալի է Նիկոլի մեծագույն ներդրումը:

Ինչ վեաբերում է «ուդառնիկին», ապա Հայկոն այստեղ ևս մեծապես սխալվում է. չի կարող Հայաստանի նման երկրում նիկոլաբարո վարքը նորմալ համարվել, նորմալ հասարակություններում չի կարող պարտված, կզած երկրի ղեկավարը համերգ կազմակերպել ու Ավանեսյան Անոյին պարեցնել: Նիկոլը, իհարկե, փորձում է, իրեն նոր իմիջ հաղորդել, բայց իզուր է տանջվում. կլոունությունները միայն օգնում են հասարակությանը ՔՊ-ական իշխանությանն ավելի խորն ատել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment