Քրեական գործ է հարուցվել ՀԷՑ-ի տեղեկատվական կենտրոնի աշխատանքը խոչընդոտելու դեպքով․ ՔԿ

Քրեական գործ է հարուցվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի բնականոն աշխատանքը խոչընդոտելու դեպքով, հայտնում են Քննչական կոմիտեից։

Նշվում է, որ Ս.Ն.-ն և Դ.Խ.-ն՝ համապատասխանաբար 2025 թվականի դեկտեմբերի 17-ին և դեկտեմբերի 26-ին, կատարել են խուլիգանություն՝ խոչընդոտելով ՀԷՑ-ի բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի բնականոն աշխատանքը:

Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում):

Leave a Comment