5 փետրվարի 2026 – 15:31 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցության ընթացքին և քննարկել են նաև ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։
Գեներալ Անիլ Չաուհանն այսօր այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա: Նրան են ներկայացվել ակադեմիայի կառուցվածքը, կրթական ծրագրերը, կուրսանտների մասնագիտական պատրաստման առանձնահատկությունները։