Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված դատավճիռներին՝ դրանք որակելով ակնհայտ շինծու և ապօրինի: Եկեղեցին հաստատել է իր հանձնառությունը՝ օգտագործելու աշխարհասփյուռ թեմական կառույցների հնարավորությունները միջազգային ու միջեկեղեցական հարթակներում գերեվարված հայորդիների ազատ արձակմանն ու հայրենադարձմանը հասնելու համար: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աշխարհասփյուռ իր կառույցներով շարունակելու հետևողական ջանքեր գործադրել միջազգային և միջեկեղեցական հարթակներում՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի։ Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական գործիչներին, ռազմագերիներին և նրանց ընտանիքներին»,-ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։ *** Բաքվի ռազմական դատարանը փետրվարի 5-ին հրապարակել է Ադրբեջանում ապօրինի պահվող […]