Aurora News | Մուրացկանն ունեցել է մի քանի տուն, ինչպես նաև ավտոմեքենա՝ անձնական վարորդով. Հնդկաստան

Հնդկաստանի Ինդոր քաղաքում բացահայտվել է, որ տարիներ շարունակ մուրացկան ներկայացող 50-ամյա Մանգիլալ Չաուհանն իրականում աղքատ չէ։

Տղամարդը երկար ժամանակ շուկայում ներկայանում էր որպես բորոտությամբ հիվանդ հաշմանդամ․ նա տեղաշարժվում էր անիվներով փայտե հարթակի վրա:

Սակայն մուրացկանների դեմ ուղղված հատուկ գործողության ժամանակ Չաուհանը ձերբակալվել է, և պարզվել է, որ նա ունի մի քանի տուն, պետական ծրագրով ստացած բնակարան, ինչպես նաև ավտոմեքենա՝ անձնական վարորդով։

Բացի այդ, ըստ իրավապահների տվյալների, նա եկամուտ է ստացել ավտոռիկշաների վարձակալությունից և զբաղվել է տոկոսով գումար տրամադրելու գործունեությամբ։

Դեպքը լայն արձագանք է ստացել հնդկական հասարակությունում՝ կրկին բարձրացնելով մուրացկանության անվան տակ իրականացվող խարդախության խնդիրը։

Leave a Comment