Երբ ԿԳԲ-շնիկ Կտրիճը Տաշիր Սամոյի նկարը փակցրեց Վեհարանում, սփյուռքում հասկացան՝ գործուղված է. Ափո Չափարյան

Ամերիկյան հայկական ազգային անվտանգության
ինստիտուտի փոխնախագահ, ԱՄՆ
«Հայ կյանք» և  «USA Armenian Life» շաբաթաթերթերի գլխավոր խմբագիր Ափո Չափարյանի  կարծիքով՝ բանավեճն իրականում ոչ թե վարչապետի ու
Հայ առաքելական եկեղեցու ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի միջև է, այլ քրիստոնյա հավատացյալների
ու այդ անձի
: «Ջրի երես  է բարձրացվում այն փաստը, որ Մայր աթոռը բռնազավթված
է օտարերկրյա գործակալների կողմից։ Ցարական Ռուսաստանից մինչև սովետական կարգերն ու
նաև մինչև հիմա շատ սփյուռքահայեր իրազեկված են, որ ԿԳԲ-ն բոլոր համակարգերի ժամանակ
իր վերահսկողության տակ է պահում ՀԱԵ-ն
»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ եկեղեցու վերնախավը զբաղեցնում են
ԿԳԲ-ի գործակալները
. «Ես ողջունում եմ այն
իրողությունը, որ 1991-ից ի վեր ՀՀ պետականությունն ունեցավ իսկապես քրիստոնյա վարչապետ։
Ես պետք է բազմաթիվ ամերիկահայերի գնահատանքի խոսքն ասեմ առ այն, որ սա պետություն-եկեղեցի
պայքար չէ, պայքար է եկեղեցին բռնազավթած, հոգևոր արժեքները ոտնահարած անձանց ու հավատացյալների
միջև
»։

Ափո Չափարյանի դիտարկմամբ՝ սփյուռքում գարեգինապաշտներն ու հին
ռեժիմի ներկայացուցիչները վատ վարկանիշ ունեն
: «Առավելագույնը՝ երեք տոկոս։ Նաև գիտեմ, որ ոչ միայն ԱՄՆ-ում,
այլև տարբեր համայնքներում է այս վարկանիշը։ Ժամանակը նրանց հակառակ է գործում
»,- ասաց նա։

 

Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Leave a Comment