Արդեն վեց ամիս է՝ մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ. դա յուրահատուկ զգացողություն է. Ալիև

Ես կարծում եմ, որ այս մրցանակաբաշխությունը խորհրդանշական է, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների եզրափակիչ փուլը տեղի է ունեցել այստեղ՝ անցյալ տարվա հուլիսին, Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովից 1 ամիս առաջ:

Այս մասին Աբու Դաբիում կայացած «Մարդկային եղբայրության» մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիևը։

«Մենք պատերազմի մեջ էինք ավելի քան 30 տարի։ Հիմա խաղաղության մեջ ենք վեց ամիս։ Ինչպես բազմիցս ասել եմ, մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Կարող եմ ասել, որ դա յուրահատուկ զգացողություն է։ Անկախությունից ի վեր մենք խաղաղության մեջ չենք ապրել։ Եվ մենք արագ ենք սովորում։

Այսպիսով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովից հետո անցած վեց ամիսները եղել են գործընկերության, համագործակցության և առաջընթացի ամիսներ՝ դեպի երկարատև և կայուն խաղաղություն»,- ասել է Ալիևը։

Leave a Comment