Human Rights Watch-ը հրապարակել է Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի տարեկան զեկույցը։ Նկատեցի, որ զեկույցում հիշատակում չկա կառավարություն-եկեղեցի հակամարտության և իրավունքների խախտումների մասին։ Որպեսզի հարցս ուղղորդող չլինի, ChatGPT-ին հարցրեցի՝ «այս զեկույցում ի՞նչը տեղ չի գտել»։ Տվեց վեց խումբ պատասխան, որոնցից առաջինը հետևյալն էր. «Զեկույցում չկա առանձին անդրադարձ վերջին շրջանում սրված հարաբերություններին պետության և Հայ Առաքելական եկեղեցու միջև՝ – հոգևորականների նկատմամբ քրեական գործեր, – եկեղեցու ներքին ինքնավարության հարց, – կառավարության հռետորաբանության ազդեցությունը կրոնական ազատության վրա»։ Սա արդեն ես եմ գրում։ Բառացիորեն այսօր և երեկ Հայաստանում կրոնական ազատությունների խնդիրների մասին բարձրաձայնեցին Christian Solidaritty Internatioanl և FOREF Europe կազմակերպությունները՝ ի շարս տարբեր խախտումների նշելով […]