«Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երեսուն տարի գտնվել են պատերազմական վիճակում։ Այժմ մենք արդեն վեց ամիս է՝ ապրում ենք խաղաղության մեջ։ Մենք սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում։ Կարող եմ ասել, որ դա առանձնահատուկ զգացողություն է: Այժմ մենք Հայաստանի հետ ավելացնում ենք մեր առևտրաշրջանառությունը»,- այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 4-ին Աբու-Դաբիում «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխության ժամանակ։ Ալիևը նշել է, որ իր համար Աբու-Դաբիում մրցանակաբաշխության արարողությունը խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ հենց այդտեղ՝ անցյալ տարվա հուլիսին, տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների եզրափակիչ փուլը՝ Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովից ընդամենը մեկ ամիս առաջ։ «Այստեղ՝ Աբու Դաբիում, մեր […]