
Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը տեսակապի միջոցով մոտ մեկուկես ժամ զրույց են ունեցել, որի ընթացքում, մասնավորապես, քննարկել են Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Պուտինը տեղեկացրել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ ունեցած հանդիպման մասին», – նշել է նա։
Ուշակովի խոսքով՝ լուրջ ուշադրություն է դարձվել նաև միջազգային ամենահրատապ հարցերին, «հատկապես հիմա, երբ աշխարհի մի շարք տարածաշրջաններում ստեղծվել են ծայրահեղ լարված և պայթյունավտանգ իրավիճակներ»։